Ինչու արգելեցին լրագրողների մուտքը համալիր
Արդեն տեղեկացրել ենք,որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվել էր Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ,որի ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերության եթերում: Խորհրդարանում լրագրողների համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված, որտեղից նրանք կարող են հետևել ուղիղ հեռարձակմանը: «Եթե պետք է Աժ-ում նստած հետևենք, թե ինչ է տեղի ունենում Համալիրում, նույնը կարող ենք անել նաև խմբագրություններում. իմաստը ո՞րն է»,- ասում են ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ քննադատելով լրագրողների առջև դռները փակելու իշխանության գործելաոճը:
