Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Հայաստանի Սահմանադրության համաձայն, այսօր, ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են։ Միաժամանակ, ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները մտել են ուժի մեջ։ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», - երդմնակալության արարողության ժամանակ ասաց Ա.Սարգսյանը: Այդպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։
