Դերասանուհի Լեյլա Աբաշիձեն մահացել է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վրաստանի Մշակույթի պալատը հայտնել է,որ 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն: «Լեյլա Աբաշիձեն մահացել է ծանր հիվանդության հետեւանքով, նա վերջին ժամանակներս գտնվում էր հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայտնի դերասանուհին 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
Նա նկարահանվել է կատակերգական եւ դրամատիկական դերերում եւ իրեն փորձել ռեժիսորի ամպլուայում՝ սեփական սցենարով բեմադրելով «Թբիլիսի – Փարիզ եւ վերադարձ» կատակերգությունը:
