Կիմ Չեն Ընը պատրաստ է Թրամփի հետ քննարկել
AP-ն՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց հայտնում է,որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջուկային ծրագիրը: Հյուսիսային Կորեայի կառավարությունը հրապարակայնորեն ոչ մի բան չի հայտարարել Թրամփի հետ հանդիպման մասին, իսկ առաջիկա հանդիպման հետ կապված Փհենյանի եւ Վաշինգթոնի շփումների բացակայությունը Կիմի առաջարկների լրջության հետ կապված շահարկումներ է առաջացրել: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, թե ԱՄՆ-ն «հաստատել է, որ Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը»:
