«Մենակությունից ես խուսափում եմ…». Սերժ Սարգսյան

«Մտքով տուն». այս խորագիրն էր կրում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատրաստած փաստագրական ֆիլմը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Այն եթեր հեռարձակվեց ապրիլի 8-ի երեկոյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում Սերժ Սարգսյանի մտքերը թևածում են դեպի հայրենի բնակավայր, հիշում է խիզախ տատին, ով ամենադժվար պահերին եղել է իր պապի կողքին, հիշում իր հայրիկի իմաստուն խոսքերն և մոր անձնվեր աշխատանքը:

 «Տասնյակ տարիներ կարող ես քեզ համար շատ հարազատ մարդկանց չտեսնել: Միգուցե, կարևորն այն է, որ չհանդիպելով, այդուհանդերձ, մարդիկ մնում են որպես ընկերներ, որը շատ-շատ կարևոր է»,- նշում է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի՝ դեռևս դպրոցական տարիներից աչքի ընկնող կազմակերպչական կարողությունների, աշխատասիրության, նվիրվածության, փխրուն սրտի ու հանդարտության մասին պատմում են ընկերները: Արցախյան ազատամարտում անձնուրացության ու հրամանատարական փայլուն ունակությունների մասին ընդգծում են Արցախի հերոսներ Ժաննա Գալստյանն ու Վիտալի Բալասանյանը: «Մենակությունից ես խուսափում եմ: Եթե հիմա աշխարհի ամենագեղեցիկ, ամենատեսարժան վայրում ինձ թողնեն մենակ, ես կփախչեմ: Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում էլ ինձ համար տոն կլինի»,- ֆիլմում նշում է Սերժ Սարգսյանը: Նրա մայրը՝ տիկին Նորա Սարգսյանը, պատմում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Սերժ Սարգսյանի անհուն սիրո մասին, թե ինչպես է բանակում ծառայելուց, Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերցնում դիպլոմն ու վերադառնում Ստեփանակերտ՝ այնտեղից չհեռանալու ու այնտեղ արարելու ցանկությամբ: Արցախյան ազատամարտից ու այդ դժվարին պահին հոգևոր դասի կողքին լինելու, ժողովրդին հոգևոր արժեքներին ավելի մերձեցնելու մասին դրվագներ է վերհիշում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Սրբազան, հիմա մեր պատարագն ավելի հզոր պետք է հնչի, զանգերն ավելի շատ պետք է ղողանջեն»,-նրա ականջներում հիմա էլ հնչում են Սերժ Սարգսյանի խոսքերը պատերազմի տարիներին: «Շատ հարցեր փոխկապակցված են, և առանց մի խնդրի լուծման հնարավոր չէ մյուսը լիարժեքորեն լուծել: Ասում եք, որ ինձ համար ամենակարևորն Արցախի խնդրի լուծումն է, բայց ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումն առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկարեացնում Արցախի խնդրի լուծումն առանց դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է:
 Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց Հայաստանի միջազգային հեղինակության: Տրիվիալ բան եմ ասում, որ մեր փրկությունը միասության մեջ է: Ես ցանկանում եմ, որ մեր համազգային իղձերից մեկը գոնե կատարվի»,- ֆիլմը եզրափակվում է Սերժ Սարգսյանի խոսքերով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am