«ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է». Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթնաժողովից, որը վերլուծաբանների կարծիքով կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում: «2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ: Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել: «Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձևակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և հասնել արդյունքների»,- հայտարարել է Լավրովը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am