Սիրիական Դումայում քիմիական զենքի հետքեր չի հայտնաբերել
«Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպության մասնագետները հայտնել են,որ Սիրիայի Դումա քաղաքում չեն հայտնաբերել թունավոր նյութի մնացորդներ, հետքեր: Միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին , որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետեւանքով մի քանի տասնյակ մարդ էր հոսպիտալացվել: Արաբական «Կարմիր մահիկ»-ի ներկայացուցիչ Սեյֆ Ալդին Խոբիայի փոխանցմամբ, ինքը 7 տարի արդեն աշխատում է Դումայի հիվանդանոցում, ու այս տարիներին նման դեպք դեռ չի գրանցվել: Զանգվածային թունավորում կա, սակայն ոչ մի ապացույց, որ նրանք թունավորվել են քիմիական զենքից, չկա:
