Նախագահի գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարը ազատվել են պաշտոնից
Այսօր Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել, որով Արամ Ղարիբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է․ «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:
