Անձրևներ և ամպրոպ՝մի քանի օր
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում ապրիլի 8-ի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
