Ոստիկանները բերման էին ենթարկել ՔՊ անդամների (տեսանյութ)
Երեկոյան Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Երեւանի «Լամբադա» կամրջի մոտակայքից՝ «փողոցում արված իմ քայլը» գրությամբ գրաֆիտիի համար: Ժամը 01։02-ին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել։
