Սկրիպալը գիտակցության է եկել
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել և խոսել: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Sputnik-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը եթերում տեղեկացրել է, որ Սկրիպալի վիճակն այլևս ծայրահեղ ծանր չէ, գիտակցում է և կարող է խոսել: Սակայն դեռևս հարցաքննություն չի եղել:
