Քյոլնում հարձակումներ են իրականացվել Ասիայից ժամանածների վրա
Քյոլնում հունվարի 10-ին առնվազն 2 հարձակում է իրականացվել Ասիայից ժամանածների վրա։ Ոստիկանության համաձայն` 20 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է 6 պակիստանցու վրա: Բախման հետևանքով նրանցից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Deutsche Welle-ն: Գերմանական Express թերթի տեղեկությամբ` մի խումբ ռոքերներ, ֆուտբոլային խուլիգաններ պայմանավորվել են Facebook սոցկայքում «մարդկանց որս կազմակերպել» Քյոլնի կենտրոնում:
