Սերժ Սարգսյանը վեց հոգու ազատել է աշխատանքից. ովքեր են նրանք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վեց հոգու է ազատել աշխատանքից: Նրանց մեծ մասը խորհրդականներ են: Նախագահը Միքայել Հարությունյանին, Հասմիկ Պողոսյանին, Վարդան խաչատրյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից: Գարեգին Գաբրիելյանն ազատվել է ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Միքայել Արզումանյանը՝ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Ա. Սեդրակյանն էլ ազատվել է նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
