Բախում՝ Երուսաղեմի հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև. Panorama.am (տեսանյութ)
Panorama.am-ին Երուսաղեմի հայ համայնքից հայտնում են. «Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված ուխտավորների և հոգևորականների թափորին արգելվում էր քայլել դեպի Հարության Տաճար՝ երկաթե արգելասյուներով փակելով Վանքի դուռը, որի իրավունքը չունեին։ Ձերբակալել են ՀՅԴ Սկաուտական նվագախմբի առաջնորդներից մեկին»։
