«Երեխաների մասին ԶԼՄ-ների սխալ լուսաբանումը կարող է նրանց նկատմամբ բռնության պատճառ դառնալ».Լուսինե Սաղումյան (Հայաստանի մանուկներ հիմնադրամ) (video)
«Շատ կարևոր է լուսաբանումներում լինել զգայուն, երբ խոսքը գնում է երեխաների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը: Ըստ Սաղումյանի՝ սխալ լուսաբանումները հաճախ կարող են տվյալ անձի պիտակավորման, նաև բռնության առիթ հանդիսանալ.« Այն երեխաները, ովքեր պիտակավորման են ենթարկվում, հաճախ կարող են լուրջ խնդիր ունենալ հետագայում իրենց կյանքը կառուցելու առումով: Երեխաները կարող են ենթարկվել նաև բռնության իրենց դպրոցում, կամ էլ բնակավայրում, որը կարող է դրդել անգամ ինքնասպանության»: Մանրամասները՝ տեսանյութում.
