Կանադայում վթարի է ենթարկվել հոքեյի «Համբոլդտ Բրոնկոս» պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր
Կանադայի Սասկաչևան նահանգում հոքեյի «Համբոլդտ Բրոնկոս» պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի: Վթարի հետևանքով զոհվել է ավտոբուսում գտնվող 14 մարդ: Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 28 մարդ, հաղորդում է BBC-ն: Ինչպես նշվում է՝ երեք վիրավոր էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Թիմի անդամները եղել են 16-21 տարեկան:
