Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին «տուպիկ» է մտցնում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին «տուպիկ» է մտցնում՝ նրա վրա գցելով հասարակական հնչեղություն ստացած մի հարցի պատասխանատվություն: Խոսքը կառավարության որոշմամբ Սարգսյանին կառավարական ամառանոցում առանձնատուն նվիրելու մասին է: Կառավարությունը Սերժ Սարգսյանին տվել է այն տունը, որտեղ նա վերջին 10 տարիներին ապրել է իր ընտանիքի հետ: «ՀԺ«-ի հարցին ի պատասխան նշել են, թե Սերժ Սարգսյանին նույն տունն են տվել՝ բյուջեից լրացուցիչ ծախս չանելու համար: Հարց է առաջանում, իսկ եթե վարչապետ ընտրվի մեկ ուրիշը, կառավարությունը նույն ծախսը չի՞ անելու՝ նոր տուն ու գույք ձեռք բերելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
