Ինչ են քննարկել Ալիևն ու Մարգվելաշվիլին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, հայտնում է APA-ն: Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում: Նշվել է, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ու կայացրած որոշումները ծառայում են կապերի հետագա ընդլայնմանը:
