Այո, մենք ունենք ազգային համաձայնության իշխանություն, որը չի ենթադրում գործադիրում պաշտոններ վերցնել. Հովհաննես Սահակյան

Զրուցեցինք սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ, որը նույնպես մասնակցել է ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո` Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը: -Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ ազգային համաձայնության իշխանություն ասելով։ -Ազգային համաձայնության իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է։ Խոսքն այն ժամանակ վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին եւ այն դրույթներին, որն ամրագրված է նոր Սահմանադրության մեջ, եւ դա իբրեւ հիմքեր էր ներկայացվում այդ իշխանության։ Մենք այսօր ունենք ազգային համաձայնության իշխանություն, եւ պետք չէ Ազգային ժողովը որպես իշխանության մի թեւ առանձնացնել, իսկ ԱԺ-ում մենք ունենք ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ իշխանություն։ 2017 թվականին ընտրություններ ենք ունեցել, որի արդյունքում ձեւավորել ենք իշխանությունը։ Ու եթե մտովի հետ գնանք ու տեսնենք՝ ինչ արժեքների, ինչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան այդ ընտրությունները, ապա ժողովրդավարության բոլոր սկզբունքները կարծես թե պահպանված են, լուրջ խախտումներ չեն արձանագրվել, որոնք կազդեին ընտրության արդյունքների վրա, հետեւաբար՝ այս տեսանկյունից պետք է նայել։ Ընդհանրապես ընդունված է, որ համաձայնության իշխանությունն այն է, որ մենք բոլորս պետք է աշխատենք ի բարօրություն մեր երկրի՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն, մենք տեսնում ենք, չէ՞, որ այսօր էլ ԱԺ-ում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, որը բարձրացնում է ժողովրդի խնդիրները, իշխանությունը լուծում է տալիս, հետեւաբար՝ ապրիլի 17-ին էլ, երբ մենք կընտրենք նոր վարչապետ, եւ գործադիր իշխանությունն էլ կձեւավորվի, ապա վստահ եմ, որ մենք այդ ազգային համաձայնության իշխանությունը շատ ավելի առարկայական կտեսնենք, եւ այն տեսլականը, ծրագրերը, որոնք գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դրվում են գործադիրի առջեւ, խոսքը մինչեւ 2040 թվականը 4 միլիոնանոց Հայաստանի եւ տնտեսական-սոցիալական բարեփոխումների ծրագրերի մասին է, հնարավոր է կյանքի կոչել միայն ազգային համաձայնության իշխանության կողմից։ Միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է նման հավակնոտ ծրագրեր առաջ քաշել եւ իրականացնել։ – Այսինքն՝ Դուք կարծում եք, որ գործող իշխանությունն ազգային համաձայնության իշխանություն է, եւ այլեւս կարիք չկա՞ նոր համագործակցության, բայց չէ՞ որ դա ենթադրում է քաղաքական այլ ուժերի ակտիվ դերակատարում, կոալիցիոն կառավարում։ -Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ փորձեմ պատասխանել․ տեսեք՝ մենք մշտապես ասել ենք, որ միայն պաշտոններ վերցնելով չէ ազգային իշխանությունը, պատկերացումները փոխվել են, դա միայն իրավունքներ եւ արտոնություններ վերցնելը չէ, այլ նախեւառաջ պատասխանատվություն ստանձնելը։ Էն նոր անկախության ժամանակներն արդեն անցել են, էսօր յուրաքանչյուր պաշտոնյա պետք է զգա այդ պատասխանատվությունը, չարչարանքը, աշխատանքը, քան թե մտածի, որ ունի իրավունքներ, արտոնություններ։ Առավոտից նստած աշխատում ենք, չարչարվում ենք, փորձում ենք նոր մոտեցումներ բերել, որպեսզի ունենանք արդյունք։ Եթե կան այնպիսի քաղաքական ուժեր կամ գործիչներ, որոնք պատրաստ են պատասխանատվություն վերցնեն, ոչ թե իրավունք, այսինքն, չգան ասեն՝ մենք սա վերցնում ենք, ոչ մեկը չի կարող քննադատել, գործից հանել եւ այլն։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք այդ ուժերի հետ քննարկել եւ համագործակցել եւ իշխանության պատասխանատվություն կիսել։ Եվ, այո, մենք ունենք ազգային համաձայնության իշխանություն, որը չի ենթադրում գործադիրում պաշտոններ վերցնել։ ԱԺ-ում բոլոր ուժերը ցանկացած հարցի վերաբերյալ կարող են իրենց մոտեցումները ներկայացնել, քննարկել, ստանալ լուծում՝ պառլամենտական համակարգը դա թույլ է տալիս։ Ապրիլի 17-ից հետո մենք ավելի առարկայական կունենանք այդ իշխանությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am