Բախումներ պաղեստինցիների և իսրայելցիների միջև. կա 7 զոհ և 200-ից ավելի վիրավոր
Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին երեկ կրկին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև: Հարյուրավոր պաղեստինցի ցուցարարներ անվադողեր են այրել և սահմանային պատնեշից քարեր նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ: 7 պաղեստինցի է զոհվել, 252-ը վիրավոր է, հաղորդում է Dоnia Al Watan-ը: Բացի այդ, հաղորդվում է, որ 16-ամյա անչափահաս է սպանվել Գազայի արևելքում:
