ԱՄՆ-ն՝«Սկրիպալի գործով» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
The Hill-ի փոխանցմամբ,ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոաքին Կաստրոն և նրա հանրապետական գործընկեր Մայք Թյորները օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով: «Մեծ Բրիտանիայի տարածքում Սկրիպալների վրա ռուսական կառավարության հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, այն ցույց է տալիս Պուտինի ագրեսիան և միջազգային նորմերի արհամարհումը»,- ասվում է կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ: Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում ընդունել այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են «Սկրիպալի գործին»:
