Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում գործարան է կառուցում
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի վերջին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է CARMAC Group իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Ուշագրավ է, որ այս գործարանը, որի կառուցումը դեռ չի սկսվել, Վանաձորում կառուցվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընկերության կողմից՝ հենց նրան պատկանող տարածքում: Նշենք, որ «Վաբա» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
