Պուտինը պաշտոնից ազատել է 11 գեներալի
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների իրականացման դաշնային ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Քննչական կոմիտեի 11 գեներալի: Կադրային փոփոխությունների պատճառները չեն նշվում: Հայտնի է, որ Պուտինն այդ պաշտոններում նոր նշանակումներ է արել:
