Գագիկ Խաչատրյանը «տեռոր» է անում շոկոլադ ներկրողներին
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է «տեռոր» անել Հայաստան շոկոլադ ներկրող մանր եւ միջին ձեռնարկատերերի նկատմամբ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա անգամ չի ցանկանում բացատրություններ լսել եւ շաքարի արքա Սամվել Ալեքսանյանի ու բանանի արքա Միհրան Պողոսյանի պես ահաբեկում է բոլոր նրանց, ովքեր հանդգնում են շոկոլադ ներկրել։ Ինչպես հայտնի է, բազում բիզնեսներ ունեցող Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է։ Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
