Նոր պատերազմ է հրահրո՞ւմ Մոսկվան

Նախօրերին ռուսաստանյան Lenta.ru-ն, վկայակոչելով հայկական մամուլը, «Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նոր անտոկոս վարկ տրամադրել՝ զենք գնելու համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր վարկի մասին տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: «Մենք մեր սպառազինությունների ձեռքբերման, արտադրության, ռազմարդյունաբերության զարգացման առումով մեր բոլոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք, և առաջնահերթ, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության հետ ենք աշխատում: Եվ էս պահին էդ տիպի աշխատանքները շատ բազմապրոֆիլ են: Մենք ոչինչ չենք բացառում՝ այդ թվում նաև միջպետական վարկերի տեսքով, որի փորձը մենք արդեն ունենք՝ ի դեմս 200 և առանձին 100 միլիոն դոլարների», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա: «Այսինքն, կարող ենք փաստել, որ այն, ինչ գրել է հայկական մամուլը, այն, ինչ գրել է ռուսական մամուլը, ճշմարտությանը մոտ է», - այս դիտարկմանը Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակն արձագանքել է․ - «Դա չի բացառում մեր էսօրվա աշխատանքի և ոչ վաղ անցյալի փորձի ընդհանուր քայլերը»: Lenta.ru-ն, հղում անելով նորից հայկական մամուլին, գրել է նաև, թե Ռուսաստանը, նոր զենք տրամադրելով Հայաստանին, պատասխանում է Ադրբեջանին: Բաքուն վերջին շրջանում ռուսական զենքին, ըստ հայկական մամուլի, գերադասում է թուրքական, պակիստանյան, իսրայելական և բելառուսական զենքը, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, պարբերականը հավելում է նաև, որ Ռուսաստանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո որոշել է հավասարակշռության բերել ուժերը և մտադիր է իր դաշնակից Հայաստանին այնքան զենք տրամադրել, մինչև ուժերը հավասարվեն: Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի խոսքով՝ այս նոր հնարավոր վարկը Հայաստանի ոչ առաջինը և ոչ էլ վերջինն է: Հենց այնպես Ռուսաստանը Հայաստանին չի կարող զենք նվիրել, ինչ-որ ձևով այդ վարկը պետք է ձևակերպել, «Ազատության» հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետը: Նա ծիծաղելի է որակել հոդվածում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը նեղացել է Ադրբեջանից: Զենքի վաճառքը Ռուսաստանի համար սոսկ բիզնես է՝ առանց որևէ քաղաքականության, եթե Ադրբեջանը ցանկանա նորից զենք գնել Ռուսաստանից, հենց վաղն էլ կգնի, շեշտեց նա: Կոլերովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել նախկին համաձայնագրի շրջանակում: Ռուսաստանցի փորձագետը ասում է նաև, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը հայկական բանակում զգալիորեն փոխվել է: Հայկական կողմը հաստատ դասեր է քաղել պատերազմից և նոր զենք է ձեռք բերել Ռուսաստանից: Հայկական բանակի նոր զենքը, սակայն, չի կանգնեցնի ադրբեջանական կողմի ռազմական նոր գործողությունները: Կոլերովը դրանք անխուսափելի է համարում, քանի որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո նոր պատերազմ չսկսելու որևէ պատասխանատվություն Ադրբեջանը այդպես էլ չի ստանձնել, ընդհակառակը՝ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Չի բացառվում, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ սկսի արդեն այս տարի, հավելում է Կոլերովը: «Ես գրեթե համոզված եմ, որ նոր պատերազմն անխուսափելի է, իսկ Ռուսաստանը, ինչպես և 2016-ի ապրիլին, կփորձի կանգնեցնել Ադրբեջանին», - ասաց ռուս փորձագետը: Այսպես, ռուս-ադրբեջանական ինտրիգը շարունակվում է հասունանալ: Ադրբեջանի «նեղացվածության» մասին, ինչպես նաև Ռուսաստանի՝ «ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զենքի վաճառքի քաղաքականության վերանայման» մասին ռուսական կողմից հնչող հավաստիացումները ռուս-ադրբեջանական ինչ-որ գործընթացների մասին են վկայում: Հայաստանին զենք գնելու համար նոր անտոկոս վարկ տրամադրելը Ռուսաստանի կողմից տեղավորվում է՝ Հայաստանին հակառակորդին «թասիբի» գցելու քաղաքականության հետ: Մի կողմից Մոսկվան սաստում է Բաքվին, թե՝ «ինչու՞ ես այլ երկրներից զենք գնում», մյուս կողմից դեպի իրեն է «ձգում» Բաքվին: Իհարկե, այս ամենի մեջ՝ որպես միջնորդ նաև ստանձնելով կողմերին զինելու քաղաքականությանը՝ Մոսկվան շարունակում է պահել իր ազդեցությունը թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի վրա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունն է հավասարակշռո՞ւմ, թե՞ նոր պատերազմ է հրահրում Մոսկվան: Իհարկե, հայկական կողմի համար ձեռնտու է արդիականացնել, համալրել բանակը զինատեսակներով՝ ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ: Բայց կարևոր է հարցը, թե հայկական կողմին զինելու քաղաքականության տակ ինչ է թաքնված Մոսկվա-Բաքու հարաբերություններում: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am