2018 թվականին առավել ինտենսիվ ատլանտյան փոթորիկներ կլինեն
«Ինտերֆաքս»-ը հայտնում է,որ 2018 թվականին Ատլանտիկայում փոթորկային ակտիվությունն, ինչպես եւ 2017 թվականին, բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից, կանխատեսում են ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի համալսարանի փորձագետները, որն այդպիսի նյութեր է հրապարակում արդեն 35 տարի: Օդերեւութաբանները ենթադրում են, որ այս անգամ չեն լինի այնպիսի ավերիչ փոթորիկներ, ինչպես անցյալ տարի, որը ռեկորդային էր շատ պարամետրերով: CSU-ի գնահատումներով՝ առաջիկա սեզոնում Ատլանտյան օվկիանոսի վրա կգոյանան 14 արեւադարձային համակարգեր, որոնք կստանան սեփական անուն, այսինքն՝ կարող են էական ազդեցություն գործել եղանակային պայմանների, գյուղատնտեսության եւ էներգակիրների շուկաների վրա: Այդ 14-ի կեսը կարող են փոթորիկներ ճանաչվել:
