«Ձեր կառույցը հանցագործ ռեժիմի ենթակա կառույցներից մեկն է». Սեֆիլյանը հրաժարվել է բացատրություն տալ քննիչին
«Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական ճառի մեջ հնչեցված սպառնալիքի փաստով (2 օր առաջ թյուրիմացաբար տեղեկություն էինք տարածել վերջին խոսքի մասին) ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով այսօր քննիչը Սեֆիլյանից ցանկանում էր բացատրություն վերցնել: Սեֆիլյանը հրաժարվեց բացատրություն տալ, քննիչին հայտնելով՝ «ձեր կառույցը հանցագործ ռեժիմի ենթակա կառույցներից մեկն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:
