Facebook-ը ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները
TechCrunch-ի հաղորդմամբ՝ Facebook սոցցանցի վարչակազմը Messenger-ում ջնջել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրություններն օգտատերերի հետ,ովքեր նկատել են, որ նամակագրություններում Ցուկերբերգի ուղարկած հաղորդագրություններն անհետացել են, մնացել են միայն իրենց հաղորդագրությունները: « 2014թ. անձնական հաղորդագրությունների պահպանման ժամկետի սահմանափակվել են:Մենք դա արել ենք հաղորդագրությունների պահպանման իրավաբանական պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել են աշխատակիցները: 2014թ. արված փոփոխությունները, նրանց խոսքով, կապված էին հաքերային հարձակման և Sony Pictures Entertainment ընկերության աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքի հետ:
