«Գազպրոմ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «ՎՏԲ»-ի ղեկավարները՝ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկության մեջ ասված է,որ ԱՄՆ-ն մի շարք ռուս գործարարների ներառել է պատժամիջոցային նոր ցանկում: Սահմանափակող միջոցներ են տարածվել գործարարներ Օլեգ Դերիպասկայի, Իգոր Ռոտենբերգի, Վիկտոր Վեքսելբերգի, Սուլեյման Քորիմովի, Վլադիսլավ Ռեզնիկի և Անդրեյ Սկոչի, Կիրիլ Շամալովի վրա: Ցուցակում են նաև «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Սուրգութնավթագազի» համահիմնադիր Վլադիմիր Բոգդանովը, «Գազպրոմբանկի» ղեկավար Անդրեյ Աքիմովը, ինչպես նաև «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն և «ՎՏԲ»-ի նախագահ Անդրեյ Կոստինը:
