«Քարշ եկողի կարգավիճակը մեզ հարիր չէ». Եղիշե Պետրոսյան (video)
«Մենք այդպես էլ չկարողացանք ունենալ այն ազգային առաջնորդներին, որոնք կվերցնեին պատասխանատվություն՝ համայն հայության խնդիրները բարձրաձայնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եղիշե Պետրոսյանը: Պետրոսյանի խոսքով՝ մենք առանց թռիչքի չենք կարող անցնել հաջորդ փուլին. «Փորձը ցույց է տվել, որ մեր իշխանությունները չկարողացան լինել այն գեներատորը, որը կհամախմբեր ողջ հայությանը: Սփյուռքի էլիտան էլ չի ներկայացնում իրենց խնդիրը»: Եղիշե Պետրոսյանը վստահ է, որ կարող ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կարող է կանխել արտագաղթը. «Պետք է ունենանք այնպիսի էլիտա, որը կարող է բարոյական դասեր տալ ու ուղղորդել ազգի գաղափարախոսությունը»: Մանրամասները՝ տեսանյութում.
