Թուրքական օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդական դիրքերը
Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնել է,որ թուրքական օդուժը հրթիռակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերը : Թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Խակուրկ շրջանին: Լուրը հաստատել են նաև քրդական աղբյուրները: Թուրքական կողմը պնդում է, որ գործողության ընթացքում սպանվել է 89 քուրդ գրոհային: Քրդական կողմը կորուստների մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակել:
