Պուտինը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
Интерфакс գործակալությունը հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում է նշանակել Սերգեյ Կոպիրկինին, որն այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին: ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ՝ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Կոպիրկինն նախկինում զբաղեցրել է Եվրամիությունում և Բրյուսելում Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
