Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցված
Հայասանի քննչական կոմիտեն փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործ է ստացել ոստիկանությունից, Aysor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեկան օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերով կատարված խարդախություն»: «Հաղորդում է ստացվել քաղաքացուց, որի համաձայն փաստաբանները խարդախությամբ գումար են հափշտակել», - նշեց Սոնա Տռուզյանը։
