Վրաստանում սուգ է հայտարարվել
Վրաստանում այսօր սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ մահացած հանքագործների: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ Տքիբուլի քաղաքում: Այս մասին հայտնում է «Мир» հեռուստաընկերությունը: Մինդելի անվան հանքի ողբերգության հետևանքով մահացածների հիշատակին ապրիլի 6-ը Վրաստանում բոլոր վարչական շինություններում կիջեցվեն պետական դրոշները: Ածխահանքահորում ողբերգական դեպքի հետևանքով վեց մարդ է մահացել, ևս երեքը վնասվածքներ են ստացել:
