«18 տարեկան երեխաներն են մեր սահմանները պահում.նրանց պետք է նախօրոք պատրաստել այդ կյանքին». Սամվել Վանեսյան (ՊՆ և ԿԳ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ) (video)
ՊՆ և ԿԳ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Սամվել Վանեսյանը կարևորում է բոլոր ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրությամբ դաստիարակելը. «Երեխաներն ավարտելով 12-րդ դասարանը՝ մեկնում են բանակ ծառայության: Նրանք հոգեպես ու բարոյապես պետք է պատրաստ լինեն հայոց սահմանները պաշտպանելու»: Բանախոսի խոսքով՝ մեր 18 տարեկան զինվորներն են պահում Նախիջևանի, Արցախի սահմանները և եթե նրանք պատկերացում չունենան բանակային կյանքից, ո՞նց կարող են պատրաստ լինել պատերազմի: Մանրամասները՝ տեսանյութում.
