Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն հրավիրվեց դատարան
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն հրավիրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է: Նշենք, որ նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի պատճառով:
