Արտաշատի քաղաքապետը զբաղված է կադրային ջարդով
«ՉԻ» տեղեկություններով` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի աղբամանները մաքրելու հրահանգ տալու փոխարեն զբաղված է կադրային ջարդով:Ըստ մեր աղբյուրների` վերջինս աշխատանքից ազատված աշխատակիցների փոխարեն` իր ազգուտակին է ընդունում աշխատանքի` նրանցից շատերին նշանակելով հարմարավետ պաշտոնների: Օրերս Բենիամինյանը քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել: Ազատման դիմում է գրել նաև Հովհաննիսյանի կինը, որը մշակույթի տանը ձեռքի աշխատանք է դասավանդում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
