Օրթախները. Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում առաջիկայում նոր և խոշորամասշտաբ ներդրումային ծրագիրը կիրականացվի: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը՝ Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ: Երևի նրանց վրա շատ է ազդել «Գրանդ տոբակո» և «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունների ֆինանսական հաջողությունը, և նրանք էլ են փորձում մաս ունենալ ծխախոտային բիզնեսից: Երբ ՊԵԿ ղեկավարն ու նախագահի թիկնազորի պետը համատեղ բիզնես են հիմնում, մրցակիցները իսկապես կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
