Թուրքիայում գիտաշխատողն սպանել է 4 դասախոսների. նկար
Թուրքիայի Էսքիշեհիրի համալսարանում գիտաշխատող Վոլքան Բայարը դեպքի օրը մտել է համալսարանի մանկավարժության ֆակուլտետ, փնտրել դեկանին, սակայն չի գտել, որից հետո դեկանատում կրակել է 4 դասախոսների ուղղությամբ եւ սպանել նրանց։
Թուրքական Cumhuriyet փոխանցմամբ՝ ոստիկանները առանց դիմադրության ձերբակալել են Վոլքան Բայարին։
Համալսարանի ռեկտորը հայտնել է, թե սպանությունների հեղինակը այլ համալսարանից էր տեղափոխվել իրենց մոտ:

