«Մեր երեխեքին պիտի գերեզման դնեի՞նք, որ հասկանայինք` ինչեր չենք արել անցած 20 տարում». Սամվել Կարապետյան (հուշարձանագետ) (video)
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ մեզ խաղաղ ժամանակ տրված է, առավելագույնս հաջորդ պատերազմին պատրատսվելու համար.« Ապրիլյան այդ 4 օրերի գործողությունների թեժացումը ցույց տվեց, որ հաջորդած խաղաղ ժամանակահատվածի գինն ու արժեքը չէինք գիտակցել» : Հուշարձանագետը զարհուրանքով հիշեց ապրիլյան պատերազմից 3 ամիս անց պաշտպանության նախարարի հայտարարությունը. «Մոտ 3 ամիս հենց ՊՆ նախարարը հայտարարեց, որ այս 3 ամսվա մեջ այնքան ծավալի աշխատանք արեցինք, որ նախորդ 20 տարվա մեջ չէինք արել: Սա խայտառակ խոստովանություն էր. եթե այդ երեք ամսվա արածն անեինք անցած 20 տարում, մեր երեխեքին գերեզման չէինք դնի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
