«Հասել ենք մի կետի, որ մտավոր ընտրանին չի կարողանում տեր կանգնել իր ժողովրդին». Ռուբեն Կարապետյան (Պատմական գիտությունների դոկտոր) (video)
«Այսօր եղած մարտահրավերները պարտադրում են գործի անցնել»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը: Դրամատուրգի խոսքով՝ կարևոր է բոլորի մեջ եղած հույսի շուրջ համախմբումը: Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը, շարունակելով դրամատուրգի խոսքը, նշեց. «26 տարվա ընթացքում չկարողացանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հայաստանում և դրա սահմաններից դուրս ապրող յուրաքանչյուր հայ ապրի միասնական»: Բանախոսը ցավով արձանագրում է՝ կանգնած ենք կարևորագույն խնդրի առաջ՝ հուսալքված ու բաժանված հայությանը ճանապարհ ցույց տալ: Մանրամասները՝ տեսանյութում.
