Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ի սահմանում Սպիտակի Երևանյան խճուղու 1-ին կմ-ում բախվել են «Վոլվո» և «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: «Մերսեդես Բենց-914D»-ի վարորդը` 1972 թ. ծնված Հովհաննես Գալստյանը, տեղում մահացել է, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` միաժամանակ նաև լուսանկարներ ու տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
Նախնական տվյալներով, «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատարի վարորդը վթարի հետևանքով դուրս է շպրտվել ավտոմեքենայից ու հայտնվել իր ավտոմեքենայի անիվի տակ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել անիվի տակից ու հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` մյուս բեռնատարի վարորդը վթարից հետո տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար:
.
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը