Դանակահարություն Սաշիկ Սարգսյանի որդուն պատկանող ակումբներից մեկում (video)
Երեկ երեկոյան Բյուզանդի 1/3 հասցեի հարևանությամբ գտնվող ակումբներից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ տուժողը ստացել է դանակի 4 հարված,ում տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները պատմում էին,որ տեղի են ունեցել նաև փսխման դեպքեր,ներկաների վիճակը մտահոգիչ է եղել: Վերոնշյալ ակումբ հիմնականում ժամանում են իրանցի զբոսաշրջիկները: hayeli.am-ի ունեցած տեղեկություններով,ակումբը պատկանում է Սաշիկ Սարգսյանի որդուն:
