Հարբած տղաների դաժան կատակ-կռվի արդյունքը/տեսանյութ/
Լոնդոնի մետրոյում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ուղևորները տեսագրել են կատակ կռիվը, որը քիչ է մնացել վերածվեր իսկական ողբերգության: Երկու հարբած ընկեր ըմբշամարտի են բռնվել հենց կառամատույցի ծայրին և ընկել են ռելսերի վրա՝ մոտեցող գնացքի հենց դիմաց:Վկաները հաշված վայրկյանների ընթացքում օգնության են հասել տղաներին և վերև են հանել նրանց՝ ողբերգությունից մի քանի վայրկյան առաջ: Մի քանի ժամում «People on the Underground» տեսանյութը տասնյակ հազարավոր դիտում է հավաքել Instagram-ում:
