Իսպանիայի թագուհին ` սկեսրոջ հետ տհաճ միջադեպի մասին/տեսանյութ/
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Իսպանիայի թագուհի Լետիսիան մտերիմ ընկերուհու միջոցով արձագանքել է երեկ համացանցում լայն տարածում գտած ու բուռն քննարկումների առիթ տված տեսանյութին, որը խոսում է թագուհու ու սկեսրոջ լարված փոխհարաբերությունների մասին: Ընկերուհին՝ Իմա Ագուիլարը պատմել է,որ 45-ամյա Լետիսիան ասել է, որ շատ է վշտացել՝ տեսնելով, թե այդ տեսանյութն ինչ իրարանցում է առաջացրել: Նա բացատրել է, որ թագուհին ընդամենը չէր ցանկանում, որ մեդիայի ներկայացուցիչները լուսանկարեն իր դուստրերին՝ արքայադուստրեր Լեոնորին ու Սոֆիային:
