«Ծիծաղելի է կարծել, որ ռուսական ռազմական ոստիկանությունը կփակի Արցախ տանող ճանապարհը».Վաղարշակ Հարությունյան (video)
Վաղարշակ Հարությունյանը չի կարծում, որ պետք է մտահոգվել Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման ստեղումով. «Ծիծաղելի կարծել, որ ռուսական ռազմական ոստիկանությունը կարող է,ենթադրենք, փակել Արցախ տանող ճանապարհը: Եթե սուվեներ պետություն ենք՝ ինչու՞ ենք մենք դիմել, որ մեզ մոտ ռազմաբազա ունենան» : Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը զբաղվելու է իրենց ռազմաբազայի հարցերով, որպեսզի Պերմյակովի դեպքի նման դեպք չունենանք. «Իրավական տեսանկյունից որևէ փոփոխություն բազայի կազմում կարող է լինել, եթե մեզ հետ համաձայնեցնեն»: Մանրամասները՝ տեսանյութում.
