«Աթեշյանը հալվում է թուրքական իշխանության առաջ, որն իրեն լիակատար օրհնություն է տվել». Հրանուշ Խառատյան (video)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Աթեշյանը չէր հասնի այս աստիճան լկտիության, եթե ժամանակին ինքն իրեն պատասխանատու զգար. «Համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե պոլսահայ համայնքը կարող էր ըմբոստանալ, եթե Մայր Աթոռը ինչ-որ կտրուկ միջոցների դիմեր: Պոլսահայ համայնքն է սպասում միջամտության»: Ազգագրագետի խոսքով՝ Աթեշյանի պահվածքը նորություն չէ. «Ես կասկած չունեմ, որ Աթեշյանի հետ համաձայնեցված են գործողությունները, պարտադրանք միշտ կա և կա ոչ միայն Աթեշյանի նկատմամբ» : Հրանուշ Խառատյանը համոզված է, որ Աթեշյանի արածը նրա անձի հարաբերություններն են մի իշխանության հետ, որն այդ անձի՝ տարբեր ձևերով սպառմանը լիակատար օրհնություն է տվել։ Մանրամասները՝ տեսանյութում.
