Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Բաքու
Ինչպես հաղորդում են վրաստանյան ԶԼՄ-ները, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Բաքու՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին:Նա ելույթ կունենա համաժողովում:Ծրագրվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի եւ համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ:
