Վարչապետն ունենալու է երկու նստավայր. Դավիթ Հարությունյան
«Հայաստանի Հանրապեության վարչապետն ունենալու է երկու նստավայր :Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եվս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար:Այս առումով որևէ զարմանալու բան չկա », - նշեց նա:
