Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն էր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարության վերջին նիստն էր: Կառավարությունում լրագրողներին վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը տեղեկացրեց, որ այսօր գործադիրի վերջին բաց նիստն է: Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին համագործակցության համար` նշելով, որ հետագա համագործակցության մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
